Բարի գալուստ Մեդիկրատ
Բժշկական գործունեություն ծավալող կազմակերպությունների և անձանց խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն
Բժշկական գործունեություն ծավալող կազմակերպությունների և անձանց խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն
ՄԵԴԻԿՐԱՏ ընկերությունը սիրով ողջունում է Ձեզ:
Կայքում Դուք կարող եք ծանոթանալ ընկերության գործունեությանը, առաջարկվող ծառայությունների ցանկին, առողջապահական և հարակից
ոլորտներում տեղի ունեցած փոփոխություններին, ստանալ ոլորտին վերաբերվող վերջին նորությունները, դառնալ «ՄԵԴԻԿՐԱՏ ԱԿՈՒՄԲ»-ի անդամ և գործընկեր, ինչպես նաև ընթերցել մասնագիտական հոդվածներ, բժշկագիտական ուսումնասիրություններ և ոլորտային վերլուծություններ:
Ընկերության մասին
Երիտասարդ և արագ աճող ընկերություն
Երիտասարդ և արագ աճող ընկերություն
Ընկերությունը հանդիսանում է առողջապահության ոլորտում խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացման, հարբժշկական և ոչ բուժական բնույթի ծառայություններ մատոցող կազմակերպությունների ուղեկից նրանց հիմնադրման պահից սկսած: Հանդիսանալով բոլոր նեղ մասնագիտական թեմաներով կրեդիտավորված դասընթացներ իրականացնող կառույց, մեր թիմը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել նաև այնպիսի հարցերում, ինչպիսիք են մասնագիտական վերապատրաստումները և շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորման և հավաստագրման գործընթացները:
Մեր Ծառայությունները
Մեդիկրատ ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները
Մեդիկրատ ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները
01.
Լիցենզավորում
Լիցենզավորման ենթակա բժշկական օգնության և սպասարկման բոլոր տեսակների խորհրդատվություն և աջակցություն:
04.
Իրավաբանական աջակցություն
Իրավաբանական խորհրդատվություն, ներկայացուցչություն պետական մարմիններում սպասարկում:
02.
Կրեդիտավորված դասընթացներ
Ավագ և միջին բուժաշխատողների տեսական, գործնական և ինքնակրթական կրեդիտներ ապահովող նեղ մասնագիտական դասընթացների կազմակերում:
05.
Հաշվապահական աջակցություն
Հաշվապահական և հարկային հաշվառում, կադրային աշխատանքի վարում, բիզնեսի ավտոմատացում:
03.
Բժշկական մարքեթինգ
Ցանկացած բարդության կայքերի պատրաստում, մարքեթինգային հետազոտությունների իրականացում, պրոֆեսիոնալ ֆոտո և վիդեո նկարահանում, ՍՄՄ ծառայություն բժիշկների և բժշկական կենտրոնների համար:
06.
Փաստաթղթաշրջանառություն
Գործող իրավական ակտերին համապատասխան փաստաթղթաշրջանառության կազմակերպում և վերահսկողություն:
մեր դասընթացները
Ակտիվ դասընթացներ
Ընթացիկ ամսում իրականացվող դասընթացների ցանկին ծանոթանալու համար անցեք հղումով՝ այստեղ։
Ավագ բուժաշխատողներ
1 .«Տեսողական նյարդի ախտահարումները, ախտորոշումը և բուժումը»:
Թիրախային լսարան՝ ակնաբույժներ, տրամադրվող կրեդիտներ- 30 տեսական
Միջին բուժաշխատողներ
1. «Հիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման մեխանիզմները»:
Թիրախային լսարան՝ միջին բուժաշխատողներ, տրամադրվող կրեդիտներ-30 տեսական
1. ԷՈՒՆ (էլեկտրոնային ուսուցողական նյութեր)
Գրանցվել
Գրանցման կարգը
Մեդիկրատ ակումբ
Մեդիկրատ ակումբը առողջապահական ոլորտի այն ներկայացուցիչների համար է, ովքեր ցանկանում են շարունակաբար կրթվել, ունենալ փորձի փոխանակում, մասնակցել ընկերության կողմից կազմակերպող տարաբնույթ կրթական և ժամանցային միջոցառումների և օգվել մի շարք այլ արտոնություններից և առավելություններից:
Լինելով մեր ակումբի անդամ, Դուք կարող եք օգտվել բազմաթիվ առավելություններից, այդ թվում մեր կողմից առաջարկվող դասընթացների մասնակության զեղչերից։
Կարող եք նաև ամենաառաջինը տեղեկացված լինել ոլորտի ամենաթարմ նորություններին և փոփոխություններին։
Նորություններ
Ոլորտի ամենաթարմն նորությունները
Բժշկական գործունեության ոլորտում ծավալվող ամենահետաքրքիր նորությունների մասին ինֆորմացիա, որոնք կօգնեն Ձեզ մնալ ավելի առողջ։
Լիցենզավորման գործընթաց
Հայաստանի Հանրապետությունում հատուկ և իրականացման պրոցեսի վերհսկման ենթակա ծառայությունները բաժանված են երկու, լիցենզավորման և ծանուցման ենթակա գործունեության իրականացման խմբերի, վերջիններս իրենց հերթին բաժանված են բնագավառային ենթախմբերի՝ առողջապահության, անվտանգության, բնապահպանության և այլն։
Համաճարակաբանական հսկողության
Հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված ծրագրերին և միջոցառումներին աջակցելու նպատակով հանրային առողջապահական կազմակերպությունների կողմից իրականացվում է բնակչության առողջության և դրա բաղադրիչների դիտարկում՝ «համաճարակաբանական հսկողության» գործադրմամբ։