Դասընթացներ

Մեդիկրատը կազմակերպում է կրեդիտավորված դասընթացներ ավագ և միջին բուժաշխատողների համար՝ տեսական և գործնական բաղադրիչներով: Դասընթացները նախատեսված են մասնագիտական հմտությունների խորացման և արդի մեթոդների ուսումնասիրության համար՝ ընդգրկելով բժշկական ախտորոշում, վիրաբուժական պրոցեսներ, վարակների կանխարգելում, ինչպես նաև իրավական և մարքեթինգային թեմաներ։

Դասընթացների տեսակներ
Մեդիկրատը կազմակերպում է տարբեր թեմաների շուրջ մասնագիտական դասընթացներ, որոնք ուղղված են առողջապահական ոլորտի մասնագետների հմտությունների զարգացմանը։ Դասընթացները ներառում են «Տեսողական նյարդի ախտորոշում և բուժում» ակնաբույժների համար, «Ճառագայթային ախտորոշում ստոմատոլոգիայում» ինչպես ավագ, այնպես էլ միջին բուժաշխատողների համար, ինչպես նաև «Վարակի կանխարգելման մեխանիզմները վիրահատական բլոկում» վիրաբույժների և անեստեզիոլոգների համար։ Ներկայացվում են նաև իրավաբանական և կառավարման դասընթացներ՝ նախատեսված առողջապահության ոլորտի մասնագետների համար։
դասընթացի առավելությունները
1․ Կրեդիտավորված դասընթացներ
Մեդիկրատի դասընթացները ապահովում են պաշտոնական կրեդիտներ, որոնք նպաստում են մասնագիտական զարգացմանը և կարիերայի առաջխաղացմանը։
2․ Փորձառու դասընթացավարներ
Դասընթացները անցկացվում են ոլորտի առաջատար մասնագետների կողմից, ինչը ապահովում է որակյալ գիտելիք և արդի մոտեցումներ։
3․ Գործնական և տեսական բաղադրիչներ
Մենք առաջարկում ենք ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ, ինչը մասնակիցներին թույլ է տալիս կիրառել ստացած գիտելիքները իրական աշխատանքային միջավայրում։
4․ Թիրախային լսարաններ
Դասընթացները նախատեսված են հատուկ մասնագիտությունների համար, ինչը թույլ է տալիս խորացնել և կոնկրետացնել մասնագիտական գիտելիքները ըստ ոլորտի։

Ավագ բուժաշխատողներ
Ավագ բուժաշխատողներ

1.«Տեսողական նյարդի ախտահարումները, ախտորոշումը և բուժումը»
Թիրախային լսարան՝ ակնաբույժներ, տրամադրվող կրեդիտներ- 30 տեսական
2.«Ճառագայթային ախտորոշումը ստոմատոլոգիայում»—
Թիրախային լսարան՝ ստոմատոլոգներ, տրամադրվող կրեդիտներ-21 տեսական, 7 գործնական
3.«Վարակի կանխարգելման և վերահսկողության բաղադրիչները վիրահատական բլոկում»
Թիրախային լսարան՝ ընդհանուր վիրաբույժներ, անեստեզիոլոգներ, համաճարակաբաններ, տրամադրվող կրեդիտներ-35 տեսական
4․ «Առողջապահական ոլորտի իրավական բաղադրիչները»
Թիրախային լսարան՝ ավագ բուժաշխատողներ, տրամադրվող կրեդիտներ-5 տեսական

Միջին բուժաշխատողներ
Միջին բուժաշխատողներ

1. «Հիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման մեխանիզմները»
Թիրախային լսարան՝ միջին բուժաշխատողներ, տրամադրվող կրեդիտներ-30 տեսական
2. «Բուժքույրական գործը վիրաբուժությունում»
Թիրախային լսարան՝ միջին բուժաշխատողներ, տրամադրվող կրեդիտներ-30 տեսական
3. «Նախաբժշկական բուժօգնությունը արտակարգ իրավիճակներում»
Թիրախային լսարան՝ միջին բուժաշխատողներ, տրամադրվող կրեդիտներ-22 տեսական
4. «Բուժքույրական գործի առանձնահատկությունները»
Թիրախային լսարան՝ միջին բուժաշխատողներ, տրամադրվող կրեդիտներ-32 տեսական
5. «Ճառագայթային ախտորոշումը ստոմատոլոգիայում՝ միջին բուժաշխատողների համար»
Թիրախային լսարան՝ միջին բուժաշխատողներ, տրամադրվող կրեդիտներ-21 տեսական, 7 գործնական տեսական

ԷՈՒՆ (էլեկտրոնային ուսուցողական նյութեր)
ԷՈՒՆ (էլեկտրոնային ուսուցողական նյութեր)
Էլեկտրոնային ուսուցողական նյութերը հնարավորություն են տալիս ավագ և միջին բուժաշխատողներին զբաղվել ինքնակրթությամբ և զուգահեռ կուտակել սահմանաված կարգով անհրաժեշտ ինքակրթական կրեդիտներ:
Ուղեցույց

Էլեկտրոնային ուսուցողական նյութերը հնարավորություն են տալիս ավագ և միջին բուժաշխատողներին զբաղվել ինքնակրթությամբ և զուգահեռ կուտակել սահմանաված կարգով անհրաժեշտ ինքակրթական կրեդիտներ:
Ուղեցույց
Կապ մեզ հետ
Դասընթացներին գրանցվելու համար
Դասընթացի մասին ավելի մանրամասը ինֆորմացիայի համար, ինչպես նաև, խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ։