Առողջապահության բնագավառի (հիվանդանոցային, պոլիկլինիկական, ստոմոտոլոգիական ծառայությունների և դեղատնային) գործունեության իրականացման լիցենզավորման գործընթացի խորհրդատվություն և աջակցություն:
1. Նոր ստեղծվող բժշկական կազմակերպությունների կադաստրային և տարածքային փաստաթղթերի ձևակերպում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատուման (ՇՄԱԳ) նախագծերի կազմում, ընթացակարգային նորմերի իրազեկում և այլ հարցերի կազմակերպում։
Բժշկական գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա) ստանալու համար անհրաժեշտ են մի շարք նորմատիվ իրավական ակտերի իմացություն և համապատասխան ընթացակարգի տիրապետում, ընդհուպ գործող իրավական ակտերով սահմանված կարգին համապատասխան՝ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, գույքային հագեցվածության և տարածքային (վայրի նկատմամբ) պահանջների բավարարում։
[hfe_template id=’620′]
Մեր պրոֆեսիոնալ թիմը խնայելով Ձեր ժամանակը և ռեսուրսները, Ձեր փոխարեն կհոգա պրոցեսի արագ և գրագետ կազմակերպման մասին, իր վրա վերցնելով գործընթացի ողջ ընթացքը և պատասխանատվությունը։
2. Գործող բժշկական կազմակերպությունների բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակների լիզենզավորման գործընթացի խորհրդատվություն
Բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակների լիզենցավորման գործընթացում, հանդիսանալով ՀՀ-ում գործող առաջատար բժշկական կազմակերպությունների խորհրդատուն, մենք պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել նաև Ձեզ։
[hfe_template id=’625′]