Լիցենզավորում

Լիցենզավորում

Հայաստանի Հանրապետությունում հատուկ և իրականացման պրոցեսի վերհսկման ենթակա ծառայությունները բաժանված են երկու, լիցենզավորման և ծանուցման ենթակա գործունեության իրականացման խմբերի, վերջիններս իրենց հերթին բաժանված են բնագավառային ենթախմբերի՝ առողջապահության, անվտանգության, բնապահպանության և այլն։ Առողջապահության բնագավառի գործունեության իրականացման լիցենզավորման ենթակա ամենատարածված տեսակներն են դեղատնային գործունեության և բժշկական օգնության և սպասարկման իրականացման տեսակները:

Լիցենզավորման տեսակները

Բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորում

Բժշկական օգնություն և սպասարկումը բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերման, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացման, հարբժշկական և ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցումն է։

Բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում և իրականացվում է մի քանի պայմաններում, դրանցից առավել տարածվածներն են՝ հիվադանոցային կամ ստացիոնար, արտահիվանդանոցային կամ ամբուլատոր՝ պոլիկլինիկական, ցերեկային ստացիոնար՝ փոխզիջումային տարբերակ հիվանդանոցայինի և արտահիվանդանոցայինի միջև, և այլն։ Հարկ է նշել, որ մեր պետությունը կազմել, սահմանել և շարունակ կատարելագործում է բժշկական օգնության և սպասարկման տեսակները, դրանց նկատմամաբ գույքային, տեխնիկական և կադրային պահանջները, և իհարկե դրանց իրականացման լիցենզավորման կարգերը։ Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար Ձեզ անհրաժեշտ է ցանկություն, նախաձեռնություն և կապ մեզ հետ, մնացած գործընթացը, որը իրենից ենթադրում է փաստաթղթաշրջանառություն՝ ամբողջ ծավալով և 23 աշխատանքային օր տևողությամբ, կիրականացվի մեր թիմի կողմից: Սակայն բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ստանալը դեռ թույլ չի տալիս զբաղվել գործունեությամբ, ուստի մեր թիմը Ձեր փոխարեն կգտնի համապատասխան մասնագետներ, կկազմակերպի վերջիններիս վերապատրաստման և հավաստագրման գործընթացը, կկնքի բոլոր անհրաժեշտ պայմանագրերը և ձեռք կբերի գործունեություն իրականացնելու թույլտվություն։

• Բժշկական օգնություն և սպասարկումը հիվանդանոցային պայմաններում

Այս ծավալը Ձեզ թույլ կտա հիմնել բժշկական կենտրոն, որտեղ ծառայություներ կմատուցվեն շուրջօրյա բժշկական հսկողություն պահանջող դեպքերում՝ վիրահատություններ, վերակենդանացում, ծննդօգնություն և ծնդալուծում, պերինատալ և նեոնատալ բուժօգնություն և սպասարկում, հետվիրահատական հսկողություն, շտապ և անհետաձգելի դեպքեր և այլն։ Իրավիճակը նույն է՝ Դուք ունեք տեսլական և նախաձեռնություն, մենք՝ Ձեր տեսլականն իրականացնող պրոֆեսիոնալ թիմ։

• Բժշկական օգնություն և սպասարկումը արտահիվանդանոցային պայմաններում

Արտահիվանդանոցային պայմաններում Դուք կկարողանաք մատուցել շուրջորյա հսկողություն չպահանջող դեպքերում բուժօգնություն և սպասարկում՝ տեղամասին թերապևտի, մանկաբույժի և այլ նեղ մասնագետների խորհրդատվություններ, ընտանեկան բժշկի գրասենյակներ, բուժակ-մանկաբարձական կետեր, բուժկետեր, լաբորատորիաներ, ախտորոշիչ կենտրոններ, նմուշառման կետեր, պատվաստումային կետեր, շարժական նմուշառման և շարժական պատվաստումային ծառայություններ, ստոմատոլոգիական կաբինետներ և կլինիկաներ, ընդհուպ մինչև շարժական ստոմատոլոգիական ծառայություններ և այլն։

• Բժշկական օգնություն և սպասարկումը ցերեկային ստացիոնար պայմաններում

Դարաշրջանի գիտատեխնիկական առաջընթացից անմասն չի մնացել նաև բժշկությունը։ Բազմաթիվ վիրահատական միջամտություններ, որոնք տարիներ առաջ իրենցից ենթադրում էին ընդհանուր անզգայացմամաբ վիրահատություններ և  բավականին երկար հետվիրահատական ստացիոնար հսկողություն, այժմ իրականացվում են տեղային անզգայացմամբ, և արդյունքում ոչ ենթակա հիվանդանոցային պայմաններում բժշկական հսկողությամբ հետվիրահատական հսկողության։ Օրինակ աչքի վիրահատությունների և միջամտությունների բավականին մեծ ծավալ, պրակտոլոգիական և այլ վիրահատություններ։ Ցանկը կարելի է երկար թվել, բայց ավելացնենք թերևս երկուսը՝ հեմոդիալիզ և քիմիոթերապիա։

Դեղատնայաին գործունեություն՝ դեղատների լիցենզավորում

• Դեղատուն՝ Դեղեր չպատրաստող (մանրածախ վաճառք)

Դեղատները նախատեսված են դեղերի մեծածախ ձեռքբերման և մանրածախ վաճառքի համար։ Կա տարածված միֆ, որ դեղատուն լիցենզավորելու և դեղատնային գործունեության իրականացման համար անհրաժեշտ է ունենալ դեղագետի կամ դեղագործի որակավորում, դա այդպես չէ։ Դեղատան լիցենզավորման համար անհրաժեշտ է ունենալ պետական ռեգիստրի գրասենյակի կողմից գրանցված իրավաբանական անձ, կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան տարածք, գույք և ցանկություն։ Գործընթացի 23 աշխատանքային օր տևողությամբ փաստաթղթաշրջանառությունը մեր թիմը կիրականացնի Ձեր փոխարեն։ Սակայն, դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի ձևաթուղթը ունենալը դեռ բավարար չէ գործունեությամբ զբաղվելու համար, ուստի մենք Ձեր փոխարեն կգտնենք համապատասխան մասնագետներ, կկազմակերպենք վերջիններիս վերապատրաստման և հավաստագրման գործընթացը, կկնքենք բոլոր անհրաժեշտ պայմանագրերը և կօգնեք ձեռք բերել գործունեություն իրականացնելու թույլտվություն:

• Դեղատուն՝ Դեղեր պատրաստող (մանրածախ վաճառք + կիսապատրաստուկներից դեղեր պատրաստելու իրավունք)

Դեղատները՝ դեղեր պատրաստող, նախատեսված են դեղերի և դեղերի կիսապատրաստուկների մեծածախ ձեռքբերման և մանրածախ պատրաստման և վաճառքի համար։

դասընթացներին գրանցվելու համար

Դասընթացի մասին ավելի մանրամասը ինֆորմացիայի համար, ինչպես նաև, խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ։