Ըստ մատուցվող ծառայությունների, կոսմետոլոգիական կենտրոնների գործունեությունը բաժանվում է երկու ենթախմբի՝ էսթետիկ կոսմետոլոգիա և բժշկական կոսմետոլոգիա։ Ի տարբերություն առաջինի, բժշկական կոսմետոլոգիան հանդիսանում է բժշկական օգնություն և սպասարկում, հետևաբար ենթակա է իրականացման միայն համապատասխան լիցենզավորումից հետո՝ հետբուհական մասնագիտացմամբ բուժաշխատողի կողմից։ Բժշկական կոսմետոլոգիական տեսակով գործունեության իրականացման շրջանակում իրականացվող բուժական մեթոդներից և միջամատություններից են՝ մեզոթերապիա (այդ թվում լազերային), բիոռևիտալիզացիա, պլազմաթերապիա, պիլինգ (քիմիական, կարբոնային, լազրային), մաշկի լազերային երիտասարդացում, մաշկի պիգմենտի լազերային բացում, միկրոդերմաբրազիա, մաշկի երիտասարդացում ոչ վիրահատական եղանակով, դերմափեն, ակնեի բուժում, CO2 լազերային հղկում, դաջվածքների լազերային հեռացում և այլն: Բժշկական կոսմետոլոգիակական տեսակին չեն դասվում մազահեռացումները, այդ թվում՝ ասեղային։
Բժշկական օգնության և սպասարկման կոսմետոլոգիական տեսակով գործունեության իրականացումը լիցենզավորվում է ընդհանուր հիմունքներով՝ վերջինիս վրա տարածվում են բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման կարգով՝ «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքները և դրանցից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգերը։ Բժշկական կոսմետոլոգիական տեսակով գործունեությունը պատկանում է հարակից ծառայություն պահանջող տեսակների ցանկին, որը տվյալ պարագայում ախտահանման ծառայությունն է։ Կոսմետոլոգիական տեսակով գործունեությունը կարող է իրականացվել ավագ բուժաշխատող-կոսմետոլոգի կողմից, ով ՀՀ օրեսնդրությամբ սահմանված կարգով ստացել է բժշկի որակավորում, ունի գերազանցապես 6-ից 12 ամսյա համապատասխան հետբուհական լրացուցիչ վերամասնագիտացում և մասնագիտական գործունեության իրականացման հավաստագիր (ՇՄԶ հավաստագիր)։ Հարկ է նշել, որ Կոսմետոլոգիական տեսակով գործունեության իրականացման համար անհրաժեշտ է նաև միջին բուժաշխատողի մասնակցություն, ով ևս պետք է ունենա համապատասխան միջին մասնագիտական որակավորում և մասնագիտական գործունեության իրականացման հավաստագիր (ՇՄԶ հավաստագիր)։
Բժշկական կոսմետոլոգիաի շրջանակներում են իրականացվում նաև պոդոլոգիական միջամտությունների այն ծավալը, որոնք չի ենթադրում վիրաբուժական և օրթոպեդիկ միջամտությունների իրականացում և մաշկաբանական ծառայություններ:
Բժշկական Կոսմետոլոգիական տեսակով ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեության իրականացման վրա տարածվում են նաև բժշկական արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանված սանիտարական նորմերը և փաստաթղթաշրջանառության կանոնները։
Բժշկական կոսմետոլոգիական ծառայությունների մասին գովազդի տարածման վրա ևս տարածվում են բուժական մեթոդների գովազդի նկատմամաբ պայմանները և պահանջները, հետևաբար համապատասխան գովազդների տարածման համար պետք է ստանալ Լիազոր մարմնի կողմից թույլտվություն։