Կրեդիտավորված դասընթացներ

Կրեդիտավորված դասընթացներ

Բուժաշխատողների աշխատանքի առանձնահատկություն­ները պահանջում են նրանց պարտադիր շարունակական կրթության, այն է՝ ողջ կյանքի կամ մասնագիտական գործունեության ողջ ընթացքում հմտությունների, ունակությունների և գիտելիքների ձեռքբերման անհրաժեշտություն:

Ելնելով բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների ամրագրման և ներդրման, ինչպես նաև առկա խնդրի լուծման անհրաժեշտությունից, ՀՀ-ում իրականացվեց շարունակական բժշկական կրթության համակարգի ռեֆորմ և անցում ՇՄԶ կրեդիտային համակարգի:

Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում իրականացված փոփոխությունների և լրացումների (ուժի մեջ է մտել 2016թ. մայիսի 4-ին) ՀՀ օրենքով սահմանվեց ավագ և միջին բուժաշխատողների համար հավաստագրում անցնելու պահանջ:

Վերոնշյալ օրենքը սահմանում է.

  • Հավաստագրումը շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման և ՇՄԶ հավաստագրի տրամադրման ընթացակարգն է:
  • Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիրը (ՇՄԶ հավաստագիր) բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվությունն է, որը տրվում է օրենքով նախատեսված դեպքերում՝ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ (ՇՄԶ կրեդիտներ) հավաքելու և յուրաքանչյուր շրջափուլում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքում։

Պահանջվող կրեդիտների նվազագույն քանակը ամրագրված է օրենքով. յուրաքանչյուր շրջափուլի համար ավագ բուժաշխատողները (բժիշկները) պետք է հավաքեն առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետները՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողները (բուժքույր, բուժակ)՝ 140 ՇՄԶ կրեդիտ և դեղագործները՝ 100 ՇՄԶ կրեդիտ:

ՀՀ-ում տարբերում են ՇՄԶ կրեդիտների 3 տեսակ՝ տեսական, գործնական և ինքնակրթություն կամ ինքնազարգացման համար շնորհվող կրեդիտներ:

Տեսական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում տեսական մասնագիտական դասընթացներին (օր.՝ սեմինար, դասախոսություն, գիտաժողով, համագումար և այլն) մասնակցության և/կամ իրականացման համար:

Գործնական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում գործնական ակտիվություն պարունակող գիտագործնական միջոցառումներին, (օր.՝ վարպետաց դաս) մասնակցության և/կամ իրականացման համար:

Ինքնակրթության/ինքնազարգացման կրեդիտները տրամադրվում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի (ԷՈՒՆ) յուրացման և/կամ դրանց մշակման, ինչպես նաև գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման համար:

Էլեկտրոնային ուսուցողական նյութերը ինքնուրույն ուսուցման համար նախատեսված, տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ մշակված և ցանցային կայքերում տեղադրված նյութերն են, որոնք համապատասխանում են ԷՈՒՆ-ի կրեդիտավորմանը ներկայացվող պահանջներին:

Հավաստագրման առաջին շրջափուլը ընդգրկում է 4 մայիս 2016թ. – 1 հունվար 2023թ. ժամանակահատվածը:

Վերջնաժամկետի ավարտից հետո ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են օրենսդրությամբ սահմանված կարգով:

 Մեր դասախոսական կազմը իր մեջ ներառում է ոլորտում երկար տարիներ պրակտիկ և դասախոսական փորձ ունեցող մասնագետների, տարբեր դոցենտների և բժշկական գիտությունների թեկանածուների: Բոլոր դասընթացները հաստատված են ՀՀ Առողջապահության նախարության կողմից:

Ակտիվ դասընթացների ցանկ

Ավագ բուժաշխատողներ

  1. «Տեսողական նյարդի ախտահարումները, ախտորոշումը և բուժումը» -թիրախային լսարան՝ ակնաբույժներ
  2. «Ճառագայթային ախտորոշումը ստոմատոլոգիայում»- թիրախային լսարան՝                  ստոմատոլոգներ
  3. «Վարակի կանխարգելման և վերահսկողության բաղադրիչները վիրահատական բլոկում»-ընդհանուր վիրաբույժներ, անեստեզիոլոգներ, համաճարակաբաններ
  4. «Առողջապահական ոլորտի իրավական բաղադրիչները» – ավագ բուժաշխատողներ

Միջին բուժաշխատողներ

  1. «Հիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման մեխանիզմները»
  2. «Բուժքույրական գործը վիրաբուժությունում»
  3. «Նախաբժշկական բուժօգնությունը արտակարգ իրավիճակներում»
  4. «Բուժքույրական գործի առանձնահատկությունները»
  5. «Ճառագայթային ախտորոշումը ստոմատոլոգիայում՝ միջին բուժաշխատողների համար»
  6. ԷՈՒՆ (էլեկտրոնային ուսուցողական նյութեր)

Կրեդիտավորված դասընթացի մասին ավելի մանրամասը ինֆորմացիայի համար, ինչպես նաև, խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ։