Մեր ընկերությունը

Մեր ընկերությունը

Medicrat ընկերությունը զբաղվում է բժշկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անձանց աշխատանքային պրոցեսում աջակցության և խորհրդատվության կազմակերպմամբ: Հանդիսանալով ՀՀ-ում գործող մի շարք բժշկական կազմակերպությունների պաշտոնական գործընկերը և խորհրդատուն, մենք պատրաստ ենք աջակցել նաև Ձեզ: Մեր պրոֆեսիոնալ թիմը, որում ներառված են ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետներ, կօգնի Ձեզ գործունեության կազմակերպման բոլոր փուլերում։ Մեզ հետ Դուք ունեք վստահելի գործընկեր:

Ընկերության նպատակը

Մեր ընկերության հիմնական նպատակն է ապահովել գործընկեր կազմակերպությունների և մասնագետների համար արդյունավետ և կառավարվող միջավայր՝ նրանց մասնագիտական գործունեության իրականացման համար։ Մենք ձգտում ենք նվազագույնի հասցնել մեր գործընկերների ժամանակի և ռեսուրսների կորուստները՝ առաջարկելով ամբողջական աջակցություն աշխատանքային գործընթացների կազմակերպման և օպտիմալացման բոլոր փուլերում։ Մեր առաքելությունն է բարձրացնել Ձեր աշխատանքի արդյունավետությունը՝ թույլ տալով, որ Դուք կենտրոնանաք բացառապես Ձեր մասնագիտական գերազանցության վրա, մինչ մենք հոգ ենք տանում բարդ գործառութային խնդիրների մասին։

Ընկերության գործունեությունը

Մոդիկրատի տեսլականը

Մեր ընկերության տեսլականն է ձևավորել խորհրդատվական և կրթական նոր մշակույթ, որը կծառայի որպես հիմք ոլորտային կարևոր բարեփոխումների իրականացման համար։ Լինելով առաջատարը առողջապահական ոլորտի զարգացման մեջ՝ մենք նպաստում ենք կազմակերպությունների կառավարման արդյունավետության և մասնագիտական կարողությունների բարձրացմանը։ Մեր տեսլականը ներառում է համագործակցության նոր ստանդարտներ, որոնք հնարավորություն կտան բժշկական հաստատություններին զարգանալ և համապատասխանել ժամանակակից պահանջներին։

Ընկերության արժեքները

Մեդիկրատ ընկերության հիմնական արժեքները

1. Պրոֆեսիոնալիզմ
Մեդիկրատը հավատարիմ է ամենաբարձր մասնագիտական չափանիշներին: Մեր թիմը բաղկացած է փորձառու մասնագետներից, ովքեր ապահովում են որակյալ խորհրդատվություն և օժանդակություն բժշկական ոլորտի ներկայացուցիչներին:

2. Նորարարություն
Մենք ձգտում ենք անընդհատ կատարելագործել մեր ծառայությունները՝ ներգրավելով նորագույն տեխնոլոգիաներ և առաջադեմ մեթոդներ: Նորարարական մոտեցումների շնորհիվ մենք օգնում ենք մեր գործընկերներին լինել մրցունակ և ժամանակակից։

3. Հուսալիություն

Մենք հավատարիմ ենք մեր խոստումներին և մշտապես կենտրոնացած մեր գործընկերների հաջողության վրա։

4. Գործընկերություն
Մեր արժեքների հիմքում գործընկերային մոտեցումն է: Գործընկերների հետ մենք  աշխատում ենք միասնական թիմով՝ նպատակ ունենալով Ձեր հաջողությունը դարձնել մեր հաջողությունը:

5. Անընդհատ զարգացում
Մենք կարևորում ենք շարունակական կրթությունը և զարգացումը, ինչպես մեր թիմի, այնպես էլ մեր գործընկերների համար։ Մեր նպատակը երկարատև բարելավումն ու աճն է ոլորտում՝ կրթական ծրագրերի և բարեփոխումների միջոցով։